Շիրակի մարզպետարանում վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխություններն ավարտվել են։ Հուլիսի 11-ին մարզխորհրդի նիստին հայտարարեց Շիրակի մարզետ Մուշեղ Մուրադյանը։ 14 ստորաբաժանումների փոխարեն կգործեն 10-ը՝ 7 վարչություն և երեք բաժին: Այս փոփոխությունների հետևանքով կրճատումներ եղե՞լ են, թե ոչ` մարզպետը չմանրամասնեց:
Ոլորտային պատասխանատուները հանդես եկան հաշվետվություններով։ Շիրակի մարզում բյուջեի կատարման ամենացածր ցուցանիշն Անի համայնքինն է:
Լիպարիտ Մարտիրոսյան (Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ) - Շիրակի մարզի բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 95,5 տոկոսով, 2 մլրդ, 783 միլիոն սեփական եկամուտների դիմաց գանձվել է 2 մլրդ 657 մլն, թերակատարումը վեց համայնքներում 125 մլն դրամ է կազմում:
Հարկերի վճարումից խուսափելու դեպքերով համայնքները դիմել են դատարան: Ֆինանսավորման իր պարտավորությունը Կառավարությունը կատարել է հարյուր տոկոսով, շեշտեց մարզպետը:
Մուշեղ Մուրադյան (Շիրակի մարզպետ) - Այդ թվում` առողջապահության, կրթության քաղաքաշինության ոլորտում, շատ հետամուտ և խիստ եմ լինելու և պահանջկոտ։
Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչության պետը ներկայացրեց իր համակարգման ոլորտի ծրագրերը, առանձին անդրադարձավ գյուղական բնակավայրերի կրթական համալիրների կառուցմանը:
Խաչատուր Խնձրցյան (Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և կապիտալ շինարարության վարչության պետ) - Շիրակի մարզում իրականացվում է 27 բնակավայրում, որից 4-ում կձևավորվեն կրթահամալիրներ, 9-ում կկառուցվեն դպրոցական նոր շենքեր , թվով 5 բնակավայրերում մարզադպրոցները և ուսումնական մասնաշենքերը կդիտարկվեն ամրացման համար, 18 դպրոցի 1140 որոշումով հատկացվել է 136 մլն դրամ` նախագծային փաստաթղթերի մշակման համար։
2023թ-ի համար Շիրակի մարզը սուբվենցիոն 32 հայտ է ներկայացրել։
Կարեն Բադիշյան (Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ) - Որից հաստատվել է 27 ծրագիր` 108 ենթածրագրով, ընդհանուր գումարը` 7 մլրդ 568 , որից պետբյուջեի ֆինանսավորումը կազմում է 52 տոկոսը, համայնքինը` 46,8 տոկոսը։
Սուբվենցիոն ծրագրեր են իրականացվում մարզի 42 բնակավայրերում, գումարի մեծ մասը կծախսվի Գյումրիում՝ 7 ծրագրի համար ավելի քան 4 մլրդ դրամ: Ստեղծվել է քաղաքի զարգացման ռազմավարություն մշակելու նպատակով աշխատանքային խումբ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Արամ Անտոնյան (Շիրակի մարզպետարանի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ) - Հունիսի 22-ին կայացել է խմբի առաջին նիստը, քննարկվել են համայնքի զարգացման ներուժն ու իրականացման քայլերը, կարևորվել են ինչպես ընթացիկ խնդիրները, այնպես էլ այն արտաքին աշխարհի և զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելու տեսլականը։
Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետը ներկայացրեց գյուղատնտեսական տարին: Հունիսին կարկուտից 9 բնակավայրեր է տուժել։ Հստակեցնում են վնասի չափերը։ Ցանքատարածություններն ապահովագրած տնտեսությունները, ըստ վարչության պետ Ռոման Համայակյանի, խնդիր չունեն, նրանք փոխհատուցում կստանան: Պաշտոնյան նաև տեղեկացրեց՝ ցորենի ցանքատարածություններն են աճել այս տարի։
Ռոման Համայակյան (Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ) - 23 թ 17 500 հա աշնանացան ցորենի ցանք, որը նախորդ տարվանից ավելի է 4700 հա ով, աճին նպաստել է էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող խթանման պետական աջակցության ծրագիրը։
Տարին խոնավ է, անձրևային, ջուրը ամբարված է և այս տարի ոռոգման խնդիր Շիրակի մարզի գյուղատնտեսները չեն ունենա։