Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովը գրանցել է մայրաքաղաքի քաղաքապետի ընտրությունների ևս չորս թեկնածուի, նրանք են «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Գուսևը, «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը, Կոմունիստական կուսակցությունից Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Լեոնիդ Զյուգանովը և Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Բորիս Չեռնիշովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սերգեյ Սոբյանինը նույնպես գրանցվել է որպես մայրաքաղաքի քաղաքապետի թեկնածու: Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Դմիտրի Ռեուտը նշել է, որ ընդհանուր առմամբ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 12 մարդ, որոնցից 6-ը ինքնառաջադրվածներ են:
Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն երեք օր՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-10-ը։