Հուլիսի 12-ին` ժամը 06։30-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջանֆիդա գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:07-ին, մարվել՝ 08:20-ին: Այրվել է տանիքը (մոտ 150 քմ):