Թուրքիայի հարավ-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել. հրշեջները փորձում են այն մարել: Հրդեհը բռնկվել է զբոսաշրջիկների շրջանում տարածված Բոդրում քաղաքի հարևանությամբ: Այրվում է մի քանի հեկտար անտառ:
Հավանականություն կա, որ ուժեղ քամու պատճառով կրակը կարող է տարածվել նաև բնակելի տների ուղղությամբ:
Տեղական իշխանությունները հաղորդել են, որ անհրաժեշտության դեպքում տարածքի բնակիչները կտարհանվեն: