Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցել են նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Երկուսն էլ իրենց աջակցությունն են հայտնել Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, գրում է ՏԱՍՍ-ը:
«ԵՄ-ն պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների ապահովմանը, երբ դրանք տրամադրվեն։ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն պետք է միասին աշխատեն Ուկրաինային աջակցելու համար։ ԵՄ-ն ցանկանում է հնարավորինս միասնական լինել ՆԱՏՕ-ի հետ, և մենք պատրաստ ենք Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ ու մասնակցել այդ ուղղությամբ բոլոր ջանքերին»,- ասել Է Շառլ Միշելը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հաստատել է, որ Եվրահանձնաժողովն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, բայց դրա համար Կիևը պետք է անպայման կատարի բոլոր պայմանները, ներառյալ՝ բարեփոխումների անցկացումը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել դաշինքին, կառույցը կշարունակի Կիևին ակտիվորեն մատակարարել բոլոր տեսակի սպառազինություն և զինամթերք, և հենց դա է կարճաժամկետ հեռանկարում ՆԱՏՕ-ում դիտարկվում որպես անվտանգության երաշխիք Ուկրաինային: Ստոլտենբերգի խոսքով ՝ դաշինքի խնդիրն է աջակցել մարտի դաշտում Ռուսաստանի նկատմամբ հաղթանակի հասնելու՝ Կիևի փորձերին, հակառակ դեպքում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցն իմաստ չի ունենա: