ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկվել՝ «Լուրերին» տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտնելով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով:
Հիշեցնեմ, 2019-ին նախաձեռնված քրեական վարույթով Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ դատախազության՝ 2018-ին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման ժամանակ նա հանձնարարել է 29 անձի բնակարան հատկացնել արտահերթ. ընդ որում՝ նրանցից 4-ը ընդհանրապես բնակարանային հաշվառման մեջ չեն գտնվել, ավելին՝ 2-ը նույնիսկ զինվորական չեն հանդիսացել: Մյուսների հերթը պետք է ավելի ուշ հասներ: Դատարանը Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան