Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքն Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի որոշման մասին բարկացրել են Վիլնյուսում ամերիկյան պատվիրակությանը։ Այդ մասին գրել է The Washington Post-ը։
Գագաթնաժողովից առաջ Զելենսկին հայտարարել էր, թե անհեթեթ է, որ չկան ժամկետներ ո՛չ հրավերի, ո՛չ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։
Հուլիսի 11-ին հրապարակված կոմյունիկեում ՆԱՏՕ-ի երկրներն ընդունել են ապագայում Ուկրաինայի տեղը դաշինքում։ Կիևին պատրաստ են դաշինք հրավիրել, երբ որոշմանը համաձայնեն բոլոր անդամները, և անդամակցության պայմաններն էլ կատարվեն։ Ընդ որում՝ փաստաթղթում նշված չէ Ուկրաինայի՝ դաշինք մտնելու ժամկետը։