Ամերիկյան կողմը կարող է համաձայնել Թուրքիային F-16 կործանիչների վաճառելուն, եթե Անկարան ստանձնի այդ ինքնաթիռների օգտագործման պարտավորությունները։ Այդ մասին գրում է Politico-ն՝ վկայակոչելով աղբյուրները։
Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ-ը ցանկանում է սահմանափակումներ մտցնել մարտական ինքնաթիռների օգտագործման հարցում։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չի կարող ինքնաթիռները վաճառել առանց այն հանրապետականների և դեմոկրատների աջակցության, որոնք նախկինում դեմ են եղել F-16-երի հանձնմանն Թուրքիային։ Մտահոգիչ հարցերից մեկն այն է, թե Անկարան ինչպես է օգտագործելու ԱՄՆ-ի տրամադրած կործանիչները:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Անկարայից պետք է պահանջել F-16-երը չօգտագործել ՆԱՏՕ-ի դաշնակիցների դեմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո Բայդենը կխթանի Թուրքիային F-16-եր փոխանցելու գաղափարը: