«Այս որոշման ընդունմամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նպատակ ունի հետագայում ընդդիմության կազմից ընտրելու հանձնաժողովի այնպիսի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի՝ միաժամանակ մասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին։
Ըստ այդմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի առաջադրելու թեկնածու Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնի համար և պատրաստ է դիտարկել ընդդիմության կողմից այդ պաշտոնում առաջադրված այլ անդամի թեկնածությունը»,- ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ֆեյսբուքի էջում: