Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Դաշինքի անդամները գագաթնաժողովի մեկնարկին ողջունել են Ֆինլանդիային և Շվեդիային։
Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ Թուրքիան համաձայնել է ամենակարճ ժամկետում ընդունել Շվեդիային ՆԱՏՕ-ում: Թուրքական լրատվամիջոցների տվյալով՝ երկրի խորհրդարանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտին հավանություն տալ մինչև հուլիսի 21-ը: