Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում քննարկել են Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, ընդգծել դրա երկարաձգման կարևորությունը։
«Նախագահ Էրդողանը վարչապետին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի մասին, և ղեկավարները համակարծիք են եղել Սևծովյան հացահատիկի գործարքի երկարաձգման խնդրի կարևորության հարցում»,- ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հաղորդագրության մեջ։
Սունակը նաև ողջունել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը վավերացնելու Անկարայի խոստումը, շնորհակալություն հայտնել Էրդողանին կայացրած որոշման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։