Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալն է՝ դաշինքի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
Նա տեղեկացրել է, որ Ուկրաինան Ֆրանսիայի հետ հուշագիր կստորագրի F-16 կործանիչներով օդաչուների ուսուցում սկսելու մասին։
«Ես եկել եմ իմ ֆրանսիացի գործընկերոջ՝ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի հետ հուշագիր ստորագրելու F-16-ի օդաչուների ուսուցման վերաբերյալ»,- ասել է Ռեզնիկովը։