Հանրապետության տարածքում հուլիսի 16-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 12-ի ցերեկը, 13-15-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում հուլիսի 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։