Հարավաֆրիկյան Հանրապետությունում տասը տարվա մեջ առաջին անգամ ձյուն է տեղացել: Երկրի արևմտյան շրջաններում ձնաբուք է սկսվել դեռևս լույս երկուշաբթիի գիշերը: Որոշ տեղերում ձյուն է եկել ավելի քան 10 ժամ անընդմեջ:
Յոհանեսբուրգում և Պրետորիայում գրանցվել է բացասական ջերմաստիճան։ Սառը օդային հոսանքները հանրապետություն են շարժվում Անտարկտիդայից։
Երկրի բնակիչների համար եղանակը զարմանալի է։ Շատ երեխաներ առաջին անգամ են ձյուն տեսել։