Համայնք-մասնավոր գործակցության շրջանակում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց»-ի հարևանությամբ, ուր շուրջ 1100 մարզիկ է հաճախում, երկու խոշոր ծրագիր կիրականացվի:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ շուրջ 6700 քմ տարածքում համայնքը մի քանի խաղադաշտից բաղկացած մարզահրապարակ կկառուցի:
Հարակից լողավազանի տարածքն էլ կբարեկարգի մասնավորը: