Ժամանակն է, որ ՆԱՏՕ-ն անվավեր ճանաչի 1997 թվականին Մոսկվայի հետ ստորագրված հարաբերությունների և համագործակցության մասին հիմնարար ակտը և մշտական ռազմակայաններ ստեղծի Ռուսաստանի սահմանների մոտ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան The Times թերթի հետ հարցազրույցում։
«Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայում Բելառուսում, ուստի մենք պետք է վերջապես ընդունենք, որ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը մեռած է»,- ասել է Լիտվայի նախագահը՝ նշելով, որ ակտը ենթադրում է դաշինքի նոր անդամների տարածքում միջուկային զենքի և մշտական հիմունքներով էական մարտական ուժերի տեղակայում:
Նաուսեդայի խոսքով՝ Ռուսաստանը մշտապես սպառնում է Վիլնյուսին միջուկային զենքով։ Նա նշել է, որ թեպետ դաշինքում գիտակցում են պաշտպանական ծախսերը մեծացնելու անհրաժեշտությունը, այդ գործընթացի հնարավոր ձգձգումը անհանգստություն է առաջացնում Լիտվայում։