Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեմ առ դեմ բանակցություններ են վարել։
Մինչ Բայդենը շնորհակալություն է հայտնել Էրդողանին ՆԱՏՕ-ին հավատարմության և Շվեդիայի անդամակցության գործընթացի համար կանաչ լույս վառելու համար, Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հետագայում կխորանա ռազմավարական համագործակցությունը:
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ նախագահի ընտրությունում հաթանակի կապակցությամբ իրեն շնորհավորելու համար հաջողություն է մաղթել ամերիկացի գործընկերոջը 2024թ.-ին ակնկալվող քվեարկության ընթացքում: