«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում:
Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում «Զբաղվածության մասին» օրենքում կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ: Տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել նաև «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և ՀՀ քրեակատարողական օրենսգրքում: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:
Հարակից զեկուցող, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարիամ Պողոսյանը կոչ է արել կողմ քվեարկել օրենքի նախագծին: