Խորհրդարանը փակ-գաղտնի քվեարկությամբ հատատել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը:
Հիմնական զեկուցող Հովիկ Աղազարյանը նշել է, որ Թագուհի Թովմասյանը չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին և այդպիսով չի կատարել հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախապես հայտարարել էր, որ բոյկոտում է նիստերը, նոր թեկնածու չի առաջադրելու, իսկ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նիստի ընթացքում է հայտարարել խմբակցութան որոշումը՝ չմասնակցել քննարկմանը, քանի որ այն ապօրինի են համարում: