Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը արձագանքել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման ամբողջական դադարեցմանը:
Հիշեցնենք, երեկ կեսօրին Ադրբեջանը դարձյալ դադարեցրել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, ինչը վերականգնել էր միայն նախորդ օրը:
Տոյվո Կլաարը Թվիթերում գրել է.
«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որպեսզի էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»։
Ավելի վաղ Կլաարը Թվիթերում ևս մեկ այլ գրառում էր արել, նշել.
«Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապատվությունը ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»: