Վիլնյուսում վաղը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:
Օրակարգում եղել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ստոկհոլմի անդամակցության հարցը, որը ՆԱՏՕ-ի անդամներից խոչընդոտում է միայն Անկարան՝ նշելով, թե Շվեդիան չի կատարում ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի պահանջները:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանաչ լույս կվառի Շվեդիայի համար, եթե Թուրքիային վերջապես թույլ տան դառնալ ԵՄ անդամ:
Ստոլտենբերգը, սակայն, պնդում է` Ստոկհոլմը պետք է հնարավորինս արագ դառնա ՆԱՏՕ-ի անդամ: