ՆԱՏՕ-ում գերիշխում է Ուկրաինայի հետ դաշինքի հարաբերությունների հետագա զարգացման երկու տարբերակ՝ կա՛մ արևմտյան դաշինքը Կիևին անվտանգության երաշխիքներ կտա, կա՛մ կօգնի ու կամրապնդի երկիրը ռազմական առումով՝ Իսրայելի մոդելով: Այս մասին հայտնում է Financial Times-ը, հղում անելով դաշինքում դիվանագիտական աղբյուրներին։
«Այս պահին ՆԱՏՕ-ի անդամների ընտրությունն Ուկրաինայի հարցում կա՛մ իսրայելական մոդելն է, որը ենթադրում է, որ Ուկրաինան կարող է պաշտպանել իրեն, ինչը թանկ է ներդրումների առումով, կա՛մ ՆԱՏՕ-ի մոդելն է, ըստ որի մենք պաշտպանում ենք Ուկրաինային, եթե դրա կարիքը լինի, ինչը շատ մեծ պատասխանատվություն է, որը մենք վերցնում ենք մեզ վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներից մեկը Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի նախօրեին: