Հուլիսի 10-ի՝ ժամը 16։14-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իշխանասար գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Ք․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել դաշտում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Յ․ Ղ․-ն (ծնված 1975 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2011 թ.), Մ․ Ղ․-ն (ծնված 2010 թ.) և Դ․ Ղ․-ն (ծնված 2020 թ.) հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: