Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի հետ, հայտնում են ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերին, ինչպես նաև Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացներին: