ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի Շողակաթ (Շորժա) համայնքի հանրային լողափում ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարներն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն։
Հանգստացողների անվտանգությունն ապահովելու նպատակով հերթապահություն իրականացնող անձնակազմն իրականացնում է 24-ժամյա հսկողություն ոչ միայն ջրում, այլև՝ ափամերձ տարածքներում։
Անձնակազմը համալրված է աշխատանքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջրափրկարարական տեխնիկայով, միջոցներով և հանդերձանքով։ Լողափը կահավորված է զգուշացնող նշաններով։
Փրկարարների կողմից պարբերաբար իրականացվում են իրազեկման աշխատանքներ՝ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ։