Հուլիսի 14-ի՝ Բաստիլի օրվա տոնակատարության նախօրեին, Ֆրանսիայի իշխանություններն արգելել են հրավառության նյութերի վաճառքը, փոխադրումն ու օգտագործումը: Արգելքը գործում է ամբողջ երկրում ֆիզիկական անձանց համար մինչև հուլիսի 15-ը ներառյալ, գրում է Euronews-ը։
Ազգային տոնի նախօրեին իշխանությունները վախենում են փողոցային բռնությունների նոր բռնկումներից։ Նաել Մերզուկի սպանության հետ կապված ջարդերի ավարտից մեկ շաբաթ անց Ֆրանսիայի վարչապետը խոստացել է, որ պետությունը կմոբիլիզացնի «ահռելի ռեսուրսներ»՝ կանխելու նոր անկարգությունները։
Սակայն իշխանությունները վախենում են ոչ միայն հասարակական կարգի խախտումներից. մի շարք քաղաքներում որոշվել է ընդհանրապես չեղարկել հուլիսի 14-ի ավանդական հրավառությունը՝ անտառային հրդեհների առաջացման վտանգի պատճառով: Օքսիտանիայի Նիմ հնագույն քաղաքում քաղաքապետարանը հրավառության փոխարեն 15 րոպեանոց լուսային շոու կանցկացնի՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր: