Ավերիչ ջրհեղեղներ ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում՝ Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում: Մի քանի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել։ Վարարել է Հուդզոն գետը, հաղորդվում է առնվազն մեկ զոհի և մի քանի անհետ կորածի մասին։ Քանդվել են կամուրջներ, հեղեղվել են մայրուղիներ, չեղարկվել է ավելի քան 1500 չվերթ, գրում է Euronews-ը։
Տեղի բնակիչներին հորդորում են տեղափոխվել ավելի բարձր վայրեր։ Ավերված ենթակառուցվածքների պատճառով փրկարարները դեռևս մուտք չունեն որոշ բնակավայրեր։