Ընթացքի մեջ են Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17-19 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2023 թվականին: Ծրագրի արժեքը կազմում է 463 մլն 696 հազար դրամ:
Արդյունքում նախատեսվում է հիմնանորոգել Փյունիկ բնակավայրի 2 կմ հատվածը, կառուցել ջրահեռացման համակարգ: Աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած այցի ընթացքում ծանոթացել է Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2 կմ-անոց հատվածի վերանորոգման աշխատանքներին:
Մանրամասները` տեսանյութում: