Ռուսաստանին ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները հասանելի կլինեն անգլո-ֆրանսիական Storm Shadow թևավոր հրթիռի գրավման շնորհիվ, գրում է ամերիկյան Military Watch Magazine պորտալը:
«Storm Shadow հրթիռը, գրեթե անվնաս, հայտնվել է ռուսական զինուժի ձեռքին, ինչը Ռուսաստանի ՊՆ-ին լրացուցիչ հնարավորություններ կտա ուսումնասիրելու արևմտյան թևավոր հրթիռների տեխնոլոգիան և մշակելու համապատասխան հակաքայլեր»,- ասվում է հոդվածում։
Պարբերականը նշում է, որ այդ տեղեկատվության շնորհիվ Մոսկվան միջոցներ կմշակի՝ առավել արդյունավետ դիմակայելու դաշինքից հնարավոր սպառնալիքներին: Օրինակ՝ առանց նման սպառազինության չորրորդ սերնդի արևմտյան կործանիչները խոցելի կլինեին մոտ տարածությունից հարվածելու դեպքում։
Storm Shadow հրթիռը գրեթե անվնաս ու ամբողջական շփման գծից դուրս են բերել БАРС կամավորական ջոկատի մարտիկներն անցյալ շաբաթ և այն հանձնել մասնագետներին՝ ուսումնասիրելու: