ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել` ամփոփելով Թուրքիայի նախագահի և Շվեդիայի վարչապետի հետ հանդիպումը:
«Ուրախ եմ հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ հանդիպումից հետո նախագահ Էրդողանը համաձայնել է Շվեդիայի անդամակցության արձանագրությունը հնարավորինս շուտ փոխանցել Ազգային մեծ ժողով և ապահովել վավերացումը: Սա պատմական քայլ է, որ ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին դարձնում է առավել ուժեղ և անվտանգ»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վիլնյուսում վաղը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը: