Գազի մատակարարմամբ, թե առանց, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում չի լուծվում: Դեկտեմբերի 12-ից կեղծ էկոակտիվիստներին օգտագործելով ու միջազգային ասպարեզում լուրջ հանդիմանության չհանդիպելով՝ ամռանն արդեն Ադրբեջանը ԼՂ-ում ապրող հայերի շրջափակումը շարունակեց պաշտոնապես՝ ապօրինի տեղադրված անցակետով:
Շրջափակումը բավարար չէ, Ադրբեջանը պարբերաբար թիրախավորում է իր հողում աշխատող գյուղացուն, որ հնարավոր չլինի նաև տեղում բերք ստանալ: Թե Երևանի, թե Ստեփանակերտի եզրահանգումը նույնն է՝ Բաքուն էթնիկ զտումների ճանապարհին է:
Լեռնային Ղարաբաղում ապրող փոքրիկները մանկական սննդի կարիք ունեն, տարեցներն ու հիվանդները՝ դեղորայքի պակաս, բանջարեղենի, մրգի մասին հիշատակումն ընդհանրապես ավելորդ է: Բարդ է նաև տեղաշարժման հարցը:
Երկրում օր օրի ավելի է զգացվում տրանսպորտի ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ վառելիքի պակասը:
Հեղինակ՝ Նարեկ Սահակյան