Ամռան առաջին ամիսը լավատեսության հույս չթողեց գյուղացիներին: Տարբեր օրերին եկած կարկուտն ու ուժգին քամիները բերքին անդառնալի վնաս հասցրին: Այդ վնասը, իդեպ, անդառնալի չէր լինի, եթե գյուղապահովագրության մշակույթը երկրում լայն տարածում ունենար:
Որն է պատճառը, որ ընդամենը մի քանի հազար տնտեսություն է Հայաստանում ապահովագրված, չնայած 2019-ից դրա հնարավորությունը կա: Գուցե վատ տեղեկատվական արշավը, քաղաքացիների իրազեկվածության կամ վստահության պակասը, գուցե՝ ոչ նպաստավոր պայմանագրերը: Հաջորդ մեծ խնդիրը հակակարկտային կայանների անսարքությունն է: Անգամ հստակ հաշվարկ չկա, թե հանրապետությունում քանի անսարք կայան կա ու որքան փող է անհրաժեշտ դրանք նորոգելու կամ նորերը գնելու համար:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան