Հայաստանում շարունակվում է հանցավոր ճանապարհով դիզած հարստությունը պետությանը վերադարձնելու գործընթացը: ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողքին, ենթադրյալ ապօրինի ծագման գույք ունեցողների ցուցակում նոր անուններ են հայտնվել՝ գործարար Սամվել Մայրապետյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիրի Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ուսումնասիրություններն ու արդեն դատարան ուղարկված գործերով հաշվարկվել է ավելի քան 320 մլրդ դրամի վնաս պետությանը ու սա միայն մեծահարուստների գույքի հաշվարկով, առանց տարբեր ընկերություններում նրանց ունեցած կապիտալը գումարելու:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան