ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է «Ազովի» ղեկավարներին Ուկրաինային հանձնելու Թուրքիայի քայլին: Նա նկատել է` որոշումն ուղղակիորեն կապված է Ուկրաինայում հակահարձակման ձախողման հետ:
«Թուրքիան, իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Դաշինքի հետ համերաշխություն է ցուցաբերում: Ռուսաստանն ամեն ինչ հրաշալի հասկանում է: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախապատրաստման համատեքստում Թուրքիայի վրա ճնշում է ցուցաբերվում»,- ասել է նա` միաժամանակ ընդգծելով, որ պայմանավորվածությունների խախտումը որևէ մեկին վայել չէ: