Ուկրաինան և Թուրքիան ռազմական արդյունաբերության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից։
Հուշագիրը ստորագրել են Ուկրաինայի արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարար Ալեքսանդր Կամիշինը և Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրը:
Համագործակցության առանցքային ուղղություններից են անօդաչու թռչող սարքերի արտադրության կարողությունների զարգացումը, տարբեր տեսակի ԱԹՍ-ների արտադրության ավելացումը, տիեզերական տեխնոլոգիաները։