Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների` Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումն ավարտվել է: Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է 2 ժամ 30 րոպե:
Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային գործարքի շրջանակներում կարիքավոր երկրներ է ուղարկվել 33 մլն տոննա պարենամթերք:
Թուրքիայի նախագահը նաև նշել է` Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Էրդողանը հույս է հայտնել, որ առաջիկա ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքիա: