ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում Դուբրովնիկի համաժողովի շրջանակում հանդիպել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բորելի հետ մտքեր է փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության վերաբերյալ։