Հուլիսի 9-ին հանրապետության առանձին շրջաններում, 10-11-ը, 12-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, սպասվում է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հուլիսի 9-10-ը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում հուլիսի 8-ի երեկոյան ժամերին, 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։