Անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակի մրցանակակիր (2015 թ.) Դմիտրի Մասլեևը վարպետության դասեր կանցկացնի Երևանում և Սյունիքում: Աշխարհահռչակ դաշնակահարը Հայաստան կայցելի Primavera Foundation of Armenia-ի հրավերով: Մասնակիցների համար վարպետության դասերն անվճար են:
Դմիտրի Մասլեևի դասերը կկայանան հուլիսի 7-ին և 8-ին Երևանում, ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահում, այստեղ կլինի նաև կլոր սեղան-քննարկում: Հուլիսի 10-ից 12-ը Մասլեևը կայցելի Սյունիք՝ անցկացնելով վարպետության դասեր մարզի պատանի եաժիշտների հետ և հանդիպումներ՝ երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ: Միջոցառումները տեղի կունենան Մեղրիում և Կապանում: Բոլոր միջոցառումներն անվճար են թե՛ ակտիվ մասնակիցների, թե՛ ունկնդիրների համար:
Դմիտրի Մասլեևը հանդիսանում է Primavera Foundation of Armeniaի հիմնադրամի կրթական ակադեմիայի դաշնամուրի բաժնի ղեկավարը: Նա պարբերաբար կայցելի Հայաստան՝ հետևելու տաղանդավոր երեխաների աճին, ինչպես նաև հիմնադրամը վարպետության դասեր անցկացնելու համար կկազմակերպի այլ անվանի դաշնակահարների այցը Հայաստան, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնել է հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան։