ԱՄՆ-ը հայտարարել է քիմիական զենքի իր պաշարներն ամբողջությամբ ոչնչացնելու մասին։ Նախագահ Ջո Բայդենի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Նշվում է, որ ԱՄՆ-ում քիմիական զենքի ոչնչացման գործընթացը տևել է ավելի քան 30 տարի:
Ջո Բայդենը կոչ է արել այն երկրներին, որոնք մինչ այժմ չեն միացել քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային, անել դա: Նա նաև մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային կոնվենցիայի շրջանակներում իրենց պարտավորությունները խախտելու համար։
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հաստատել է ԱՄՆ-ում զենքի ոչնչացման փաստը։