Ռուսական խաղաղապահ զորախումբը Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրել, տուժածներ չկան։ Այդ մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։