Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա և Վոլոդիմիր Զելենսկու բանակցություններից հետո։ Նման զրույց առայժմ չի նախատեսվում՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Ստամբուլում Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք ունի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ նախատեսում է առաջիկա երկու ամիսների ընթացքում հանդիպել Պուտինի հետ: Պեսկովը հայտնել է, որ հանդիպման վերաբերյալ դեռ որոշակիություն չկա: