ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել։
«Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»,- տեղեկացրել է ԱԳ նախարարը։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայում մասնակցում է Դուբրովնիկի համաժողովին: