Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկիր են վերադարձել նախորդ տարի ազատ արձակված և Թուրքիայում գտնվող մի շարք զինվորականներ, որոնց թվում կան «Ազով» գնդի նախկին հրամանատարներ:
«Թուրքիայից տուն ենք վերադառնում և տուն ենք բերում մեր հերոսներին»,- գրել է Զելենսկին և հրապարակել տեսանյութ:
Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին կայցելի Թուրքիա:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հանդիպման վերաբերյալ դեռ որոշակիություն չկա: