ԼՂ նախագահը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին, նաև Արայիկ Հարությունյանի խնդրանքով երեկ կազմակերպվել է վարչապետ Փաշինյանի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցը, մասնակցելով Երևան-Ստեփանակերտ քննարկմանը` մանրամասնել է ԼՂ արտգործնախարարը:
Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից տեսակամրջին միացած գործընկերները քննարկել են ԼՂ շրջափակումը դադարեցնելուն ուղղված քայլերը՝ ակնկալելով միջազգային հանրության պատշաճ արձագանքը ադրբեջանական ագրեսիվ քայլերին:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: