Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուկրաինական գերությունից 45 ռուս զինվորական է վերադարձել:
«Բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն, մոտ ժամանակներս նրանք կտեղափոխվեն Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններ՝ բուժում և վերականգնում անցնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր տելեգրամյան ալիքում հայտնել է գերությունից 45 ուկրաինացի զինծառայողի և երկու քաղաքացիական անձի վերադարձի մասին: