Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Թուրքիան պարզապես չի հասցնի վավերացնել Շվեդիայի հայտը, նույնիսկ եթե նման ցանկություն ունենա, սակայն առաջիկա գագաթնաժողովում հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել։
Ստոլտենբերգը խոստացել է հուլիսի 10-ին հանդիպում անցկացնել Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ տարաձայնությունները լուծելու համար: