Կիևում Վրաստանի դեսպան Գիորգի Զաքարաշվիլին, որին Ուկրաինայի իշխանությունները կարգադրել են լքել երկիրը հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու առողջության հետ կապված իրավիճակի պատճառով, արդեն մեկնում է Թբիլիսի:
Այս մասին հայտնել է վրացական Interpressnews լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության ԱԳՆ-ն։ Թե երբ է դիվանագետը ժամանելու Վրաստան՝ չի նշվում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր Վրաստանի դեսպանին հետ ուղարկել Թբիլիսի՝ Սաակաշվիլու հարցով խորհրդակցությունների համար: Վրաստանի ԱԳՆ-ն Կիևի որոշումը համարել է դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև, ինչպես նաև միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին: