Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ռուսական կողմը հրթիռակոծել է Լվով քաղաքը, ինչի հետևանքով կա 4 զոհ և 9 վիրավոր։
Իրավապահների տվյալով՝ վնասվել է բազմաբնակարան շենք, ավերվել են երկու մուտքերի 3-րդ և 4-րդ հարկերը։ Տարհանվել է 64 մարդ։
Նշվում է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։