Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը ԼՂ-ում օր օրի սրվում է: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 6-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչպես տեղյակ եք, հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո ԼՂ-ն զրկված է բոլոր տեսակի ապրանքների մատակարարումներից:
Մատակարարումներ իրականացնելու հնարավորություն չունեն նույնիսկ ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղպահները, որովհետև Լաչինի միջանցքն արգելափակված է ամբողջապես:
ԼՂ-ին բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները նույնպես ամիսներ շարունակ խափանված են Ադրբեջանի կողմից»,- ասաց Փաշինյանը: